ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Մինչև պղտոր ջրերը հստակվեն

Մինչև պղտոր ջրերը հստակվեն
04.05.2025 | 17:40

Մեր քաղաքականությունը աբսուրդի ժանրից է։ Նման է այն վիճակին, երբ 37 համար հագնողին տալիս են 34 չափսի կոշիկ և ասում` քայլիր, կամ 40 համարը` 35 կրողին՝ պարտադրելով հետ չմնալ վազքից։

Մինչև պղտոր ջրերը հստակվեն, ո՞վ իմանա, թե որտեղ կլինենք մենք։

Ժպտում եմ, որ հոգուս ասեմ` խելոք մնա, անցումի պահին չկոտրես թևերդ։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ